Չինաստանում ընդունված օրենքի համաձայն` ցանկացած հանցանքի համար կարող է պատասխան տալ այլ, հանցանքի հետ բոլորովին կապ չունեցող մեկը: Եղել են դեպքեր, երբ օրինակ մեկը, առանց վարորդական իրավունքի, վարելով ավտոմեքենա, դարձել է ավտովթարի պատճառ, որն ավարտվել է մահվան ելքով: Սակայն մեղավորը ազատվել է պատասխանատվությունից`իր փոխարեն նշանակելով այլ մարդու, ով համաձայնվել է 8000 ԱՄՆ դոլար ստանալու համար ազատազրկվել: Վերջերս Չինաստանում բուռն քննարկման և դժգոհությունների առիթ դարձավ նման մեկ այլ դեպք, երբ 20-ամյա մեծահարուստ երիտասարդը, իրեն պատկանող ռեստորաններից մեկում դաժանորեն ծեծելով հաճախորդերից մեկին, սպանել է նրան, բայց կրկին մնացել անպատիժ, քանի որ նրա փոխարեն որոշակի կլորիկ գումարի դիմաց ուրիշ մարդ է պատասխանատվությունը վերցրել իր վրա: Երևույթը այնքան է տարածված Չինաստանում, որ անգամ ունի անվանումը`«Դին Զեի»: «Դին» նշանակում է փոխարինող, իսկ «Զեի»`հանցանք:
Ամենարագ աճող բույսը էվկալպիտն է: Նոր Գվինեայում այն ընդամենը 15 ամսում աճել է 10,6 մ:
Երբ Լյուդվիգ վան Բեթհովենը գրում էր իր հանրահայտ իններորդ համանվագը (սիմֆոնիան), նա խուլ էր:
Գրովեր Կլիվլանդը ԱՄՆ-ի միակ նախագահն է եղել, որը ամուսնացել է Սպիտակ տանը:
Անդրանիկ Ջալալյան