Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ եկեղեցականները հայտարարել են, որ պատերազմում չեզոք դիրք են գրավում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմադիրներին չեն սատարելու

Սեպտեմբեր 18,2012 17:53

Այս օրերին Սիրիայում մնացած միակ մաքսատունը նույնպես անցել է ընդդիմադիրների ձեռքը: Դա այն մաքսակետն էր, որտեղից հայերը գալիս են Հայաստան: Ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են փոխանցում, օր օրի հայերի վիճակն այդ երկրում վատանում է: Երեկ, ավտոբուսներով Հայաստան է ժամանել սիրիահայ եւս 25 ընտանիք: 5 օր առաջ ընդդիմադիրները մտել են հայկական շրջանները`մոտենալով մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն: Ինչի արդյունքում, երկու օր առաջ, ընդդիմադիր դիպուկահարների կրակոցից 30 տարեկան մի հայ երիտասարդ է սպանվել, երկուսն էլ վիրավորվել են:
Սիրիայի իշխանությունները, որոնք մինչ այդ հայերին ինքնապաշտպանության կոչեր են արել եւ զենք են բաժանել, հատուկ պատրաստություն անցած 500 զինվոր են տրամադրել` հայկական թաղամասերը ընդդիմադիրներից մաքրելու համար: Ըստ մեր աղբյուրի, Զվարթնոց եկեղեցուց մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «ընդդիմադիրներից մաքրել են»:

Այդուհանդերձ, երեկ Սիրիայում առկա 3 հայկական համայնքների եկեղեցիների առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել, որ այսուհետ այդ պատերազմում չեզոք դիրք են գրավում, եւ ո’չ իշխանություններին, ո’չ էլ` ընդդիմադիրներին, չեն սատարում, քանի որ դեմ են արյունահեղությանն ու տեռորիզմին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930