ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեծ հույսեր ունի, որ նախագահի խորհրդակցությունից հետո, ՀՀ վարչապետի փոփոխություն տեղի կունենա:
Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց, թե օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում ՀՀ նախագահի նախատինքներն ակնարկ չէ՞ին, որ շուտով վարչապետի փոփոխություն տեղի կունենա: «Ժամանակը ցույց կտա, նախագահի խորհրդակցությունը PR էր, թե՞ իսկապես տեղաշարժեր կլինեն գործադիրում»:
Մեր այն պնդմանն էլ, որ որպես դաշտում ակտիվ քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, ինչ «հոտ է» առնում այդ խորհրդակցությունից, պարոն Բաբայանն ասաց. «Մենք լիահույս ենք, որ կլինի տեղաշարժ եւ վարչապետի փոփոխություն կլինի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ