«Ես մտավախություն չունեմ: Նախագահն էլ ինչ ասել է, շատ ճիշտ է ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ տպավորություն է իր վրա թողել շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նախագահ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին:
Նաեւ նկատեցինք, որ ենթադրաբար, հաջորդ քայլը լինելու է մարզպետների հավաքը՝ նախագահի կամ վարչապետի կշտամբանքների տարափը, ինքն ունի՞ պատրաստի պատասխաններ: Մարզպետը վերահաստատեց. «Ես մտավախություններ չունեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ