«Ռիջընս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռոստով քաղաքում ձերբակալել են մի հայ տղամարդու, որը փորձել է անօրեն վաճառել 2,5 կգ չմշակված զմրուխտ ու սուտակ՝ 8.5 միլիոն ռուբլիի դիմաց: Գործարքը տեղի էր ունենում Ռոստովի երկաթուղային կայարանի հյուրանոցում: Գնորդը Ռոստովի ճանապարհային ոստիկան է եղել:
Սակայն գործարքի պահին նրան ձերբակալել են ոստիկանները: ՀՀ քաղաքացին պնդում է, որ սովորական ապակիներ էր վաճառում մեծ փողի դիմաց:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քարերը տասնյակ միլիոններ արժեն:
Քարերի իրական արժեքը կպարզեն Հարավային դաշնային համալսարանի երկրաբանության ֆակուլտետի աշխատակիցները:
Կարդացեք նաև