Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը նկարչություն չէր անում, նախագահի ասածներն էր գրի առնում

Սեպտեմբեր 18,2012 15:53

ՀՀ նախագահի օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նկարչությամբ էր զբաղված, ընդ որում, սա երեւում է տեսանյութի 1.50-րդ րոպեում:

Aravot.am-ը նախարարից փորձեց պարզել, թե խորհրդակցության ժամանակ ինչո՞ւ էր նկարչությամբ զբաղված: «Ես նկարչություն չէի անում, ես նշումներ էի կատարում: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-այսպես պատասխանեց Արամ Հարությունյանը: Երբ մենք նախարարին հիշեցրեցինք, որ տեսանյութում դա հստակ երեւում է եւ ֆեյսբուքի շատ օգտատերեր էլ դա արձանագրել են եւ ասում են, որ դուք հաստատ նախագահի խոսքից ավելի կարեւոր բանով չէիք զբաղված, պարոն Հարությունյանն ասաց. «Ասողը գլուխը պատովն է տալիս: Ես շատ ուշադիր լսում էի եւ նշումներ կատարում»:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այս գերատեսչության` պետգնումների գործընթացը եւ քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանի ասած` «ատկատներ» կա՞ն եւ փորձելո՞ւ են հարցը լուծել, բնապահպանության նախարարն ասաց. «Մենք այդպիսի խոշոր գնումներ չունենք, եւ մեր նախարարությունն ընդհանրապես շատ քիչ գնումներ է կատարում: Մեր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին հանձնարարել ենք մեզ տեղեկատվություն ներկայացնել, այն ինչ-որ ունենք: Իսկ ինչ վերաբերում է գնումների ոլորտին, մեր նախարարությանը, այն, ինչ ունենք, թափանցիկ ենք անում, օրենքով սահմանված կարգով»:

Մեր այն դիտարկմանն էլ` գուցե դա՞ էր պատճառը, որ բնապահպանության նախարարն, ի տարբերություն այլ նախարարների, լարված չէր, գուցե խիղճը հանգիստ էր, դրա համա՞ր էր նկարչություն անում, պարոն Հարությունյանն այդպես էլ չխոստովանեց, որ ինչ-որ գծագրություն էր անում` թուղթը շուռ ու մուռ տալով. «Ես նշումներ էի անում, ոչ մի բան չեմ նկարել»:

Պարոն Հարությունյանը տեսանյութում ձախից 3-րդն է եւ տեսանյութի 1.50-րդ րոպեում պարզ երեւում է, թե ինչով էր զբաղված բնապահպանության նախարարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930