Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար. Արցախի ինքնորոշման հարցը նաեւ անվտանգության հարց է

Սեպտեմբեր 18,2012 15:41

 «Մեծ Բրիտանիան ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության անկյունաքարային սկզբունքներից մեկն էր համարում Կոսովոյի անկախության դեպքում , կարո՞ղ ենք փաստել, երբ ինքնորոշման սկզբունքը բխում է Բրիտանիայի շահերից, այն գերակա է, երբ` ոչ , Բրիտանիան ունի այլ մոտեցում ինքնորոշման իրավունքին»: Այսօր արտաքին գործերի նախարարությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի ու Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսում լրագրողներից մեկի այս հարցին, պարոն Լիդինգտոնը պատասխանեց. «Փաստորեն սա հարց էր Ղարաբաղի վերաբերյալ, չէ՞ չնայած դուք Ղարաբաղը չհիշատակեցիք: Կոսովոն ՄԱԿ-ի 1244 բանաձեւի առարկան էր , որը շրջագծեց այն շրջանակները, որոնցում Կոսովոն պետք է զարգանա: Ինքնորոշման ակտը այդ սկզբունքներից մեկն է, որը նաեւ Մինսկի համանախագահներն են առաջադրել` խաղաղ ելք, լուծում ապահովելու համար Ղարաբաղի հակամարտության շուրջ: Սա, անշուշտ, պիտի դիտվի Մինսկի համանախագահների առաջարկած մյուս սկզբունքներին զուգընթաց: Մենք ուզում ենք ամբողջ փաթեթն առաջ ընթանա»:

Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանն էլ հավելեց, որ ինքնորոշման իրավունքը ոչ միայն բխում է ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակ ու միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունք լինելուց, այլեւ շատ մեծ նշանակություն ունի նաեւ անվտանգության գործոնի առումով. «Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրում, որտեղ զինվորները, դիպուկահարների դասընթացների ժամանակ շարունակաբար կրակում են մի թիրախի վրա, որի ճակատին հայ է գրված: Արցախի ժողովուրդը չի կարող ապահով զգալ, երբ այդ երկրի ոստիկանները Սաֆարովի նման մարդասպաններին որպես հերոս են ընդունում : Անվտանգության գործոնը վերջին տարիների ընթացքում այն ժողովուրդներին , որոնք ինքնորոշում են ստացել, կարեւորագույն գործոն է դարձել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930