Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանին չի՞ վերաբերում

Սեպտեմբեր 18,2012 15:18

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլորովին այլ տեսանկյունից է մեկնաբանում իր գլխավորած կառույցի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները:

«Քննադատությունը վերաբերում էր նախորդ շրջաններին»,- ասաց նա։

Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ իր ղեկավարած նախարարությունից Սերժ Սարգսյանն այսօր միայն մեկ բան է պահանջում. «Որ արագ ժամանակահատվածում վերացնենք այդ թերությունները, որ առկա է եղել այդ նախարարությունում; Արագը ինչքան է՝ կպարզենք»։

Օրերս կառավարությունում խորհրդակցություն հրավիրելով՝ Սերժ Սարգսյանը դժգոհել է, թե բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայում կան բազմաթիվ խնդիրներ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել