Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խարդախների գործով» ամբաստանյալը պաշտպանից հրաժարվեց

Սեպտեմբեր 18,2012 15:05

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, այսօր նշանակված ժամից 1 ժամ 15 րոպե ուշացումով սկսվեց խարդախության եւ վաշխառության գործով մեղադրվող Արտակ Մարտիրոսյանի, Ցոլակ Պետրոսյանի, Վարդան Օհանյանի եւ Դավիթ Երեմյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս գործի վարույթն անջատվել է հայտնի «Նորաշենի գործից», երբ մարդիկ գումարներ տվեցին ինչ-որ անձանց ՝ նորակառույց շենքում բնակարաններ ստանալու ակնկալիքով:

Անջատված մասով կա մեկ հետախուզվող:

Ամբաստանյալ Վարդան Օհանյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ալվանդյանից, ասելով, թե պաշտպանը շարունակ ծանրաբեռնված է, եւ չի կարողանում հասցնել:

ՀՀ գլխավոր դատախազության դատախազ, մեղադրող Հարություն Հարությունյանը չառարկեց, ասելով, որ պաշտպանից հրաժարումը ամբաստանյալի իրավունքն է, իսկ դատավորը հիշեցրեց, որ դա կարող է տեղի ունենալ պաշտպանի մասնակցությամբ:

Ամբաստանյալին տրվեց 2 րոպե դադար, նա հեռախոսով փորձեց կապվել իր պաշտպանի հետ, սակայն պաշտպանն անհասանելի էր:

Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930