Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը Բրյանսկում անցկացված ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարում, որը նվիրված էր Բրյանսկի ազատագրման 69-րդ տարելիցին եւ քաղաքի օրվան, գրավեց 3-րդ տեղը:
Մրցաշարում հանդես եկած յոթ թիմերը մեկ օրում անցկացրել են վեցական խաղ` հանդիպելով բոլոր մրցակիցների հետ: Մեր հանրապետության լրագրողական թիմը հաղթել է Բրյանսկին` 2:0, Վոլգոգրադին` 1:0, NTV-Plus-ին` 3:1, Լիտվային` 2:1, պարտվել Բելառուսին` 0:2 եւ Օդեսային` 1:3 եւ Բելառուսի հետ միասին վաստակելով 12 միավոր` միայն լրացուցիչ հաշվարկով է ճանաչվել 3-րդը: Իսկ հաղթող դարձել են օդեսացիները: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվել եւ հատուկ մրցանակով պարգեւատրվել է news.am-ի լրագրող Դավիթ Եղիազարյանը:
Ավանդական այս մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականները մասնակցում են 1999 թվականից` այդ ընթացքում մեկ անգամ դառնալով հաղթող եւ հինգ անգամ` 3-րդ մրցանակակիր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ