Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` նաև Արարատի և Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում։
Նշված դեպքերից երկուսը մահվան ելք է ունեցել, մեկը` Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը` Արարատի մարզում սև կարիճի խայթոցից:
ՀՀ աօողջապահության նախարարություն