Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը՝ Բեռլինի Ժողովուրդների տոնին

Սեպտեմբեր 18,2012 14:25

Գերմանիայի օտարախոս համայնքների միությունը, որն ունի 35 անդամ համայնքներ, այդ թվում նաեւ Բեռլինի հայկական համայնքը, օրերս նշեց կազմավորման 30-ամյակը: Ավանդաբար տոնը նշվում է քաղաքի Ալեքսանդրպլաց կոչվող հրապարակին կից այգում, որին այս տարի մասնակցում էին բոլոր համայնքներից՝ շուրջ 170 տաղավար:

«Այսչափ մեծ մասշտաբով այս տոնը երրորդ անգամն է, որ տոնում ենք, դա որոշում է խորհուրդը: Տոնում ենք, որ ասենք Բեռլինին՝ տեսեք այստեղ այսքան օտարախոս քրիստոնյաներ կան, շատ եկեղեցիներ կան, տարբեր երկրներից: Ներկայացնում ենք մեր մշակույթը, սովորույթները, խոհանոցը եւ այլն»,- պատմում է խորհրդի անդամ, հայազգի Սոնա Եպպերը:

Միջոցառումը կարեւորում են թե հայկական կողմի ներկայացուցիչները եւ թե մնացած բոլոր համայնքների. բոլորը նույն խնդիրն ունեն՝ ինտեգրվելու, ներկայանալու եւ ճանաչվելու:

Խորհուրդը կազմակերպել էր նաեւ բացօթյա պատարագ, որի ավարտից անմիջապես հետո կենդանի համերգով իր բացառիկ մասնակցությունն ունեցավ տոնին փանկ-ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, անվանի երգչուհի Նինա Հագենը: Բեռլինի հայկական համայնքի նախագահ Պետրոս Դիքիջյանի գնահատանքն ու ակնկալիքը այս միջոցառումից մեկն է՝ ամրապնդվող կամ նոր փոխհարաբերություններ Գերմանիայի մյուս համայնքների հետ:

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բեռլին

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930