Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ արաբական գարունն անցնում է նոր ժամանակահատվածի

Սեպտեմբեր 18,2012 13:58

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ներկայացրեց մի հետազոտություն, որը վերաբերում էր հակաամերիկյան տրամադրություններին, եւ որը տարածվել է ամբողջ աշխարհում:

«Վերջերս հակաամերիկյան ալիք է բարձրացել մի ֆիլմի շուրջ, որը նպատակ ուներ վիրավորելու իսլամը: Ցածր բյուջե ունեցող «Մուսուլմանների անմեղությունը»  վերնագրով ֆիլմը անգամ չի ցուցադրվել ամերիկյան կինոսրահներում, այն թողարկվել է ամիսներ առաջ, բայց դրա դեմ ցույցեր են տեղի ունենում այս պահին. պատճառն այն է, որ ֆիլմի արաբական տարբերակը ներբեռնվել է «Youtube-ում»:  Ֆիլմը ֆինանսավորել են ծայրահեղական քրիստոնյաները, ստեղծվել է եգիպտացի մի հանցագործ քրիստոնյայի կողմից, որն այժմ ոստիկանության կողմից հետախուզման մեջ է գտնվում: Ֆիլմում նկարահանվող դերասանները խաբվել են, քանի որ նկարահանումներից հետո դերասանների երկխոսությունը փոխվել է: Ֆիլմի հետ կապված արձագանքը այն էր, ինչը պատճառ հանդիսացավ ամբողջ վրդովմունքի, երբ Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու դեսպանատան երեք աշխատակիցներ սպանվեցին: Դեսպանի հետ կապված ամենահետաքրքրական փաստն այն էր, որ նա այն մարդկանցից էր, ով պայքարում էր Քադաֆիի դեմ»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ ֆիլմը ոչ մի կապ չունի  ԱՄՆ կառավարության անդամների հետ: Ըստ բանախոսի՝ Երեւանում գտնվողների համար կարեւոր փաստ է, որ երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան դիմաց  ցույց է տեղի ունեցել, ինչի արդյունքում ձերբակալվել է 20 ադրբեջանցի: «Սա վերջին այն իրադարձությունն է Ադրբեջանում, որտեղ Ալ Քաիդան գործում է Ադրբեջանի ներսում: Ահաբեկչական պլանավորման կենտրոնում գտնվում էին իսրայելական եւ ամերիկյան դեսպանատները: Նշեմ, որ կան մի քանի պատճառներ, որոնք փաստում են, թե ինչու էին այս զարգացումները կանխատեսելի. սա արաբական գարուն է, որ անցնում է նոր ժամանակահատվածի»,-ավելացրեց Կիրակոսյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է՝ հակաամերիկյան դժգոհությունների ալիքը ժամանակավոր է, բայց դեռ հետ կվերադառնա: Հակաամերիկյան տրամադրություններն էլ ոչ թե Օբամայի քաղաքականության, այլ Բուշի քաղաքականության արդյունք են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930