Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մասիս Տոբակոյի» ավտոկայանատեղիում ավտոմեքենաների պայթեցման քր. գործով անցնում է քաղաքապետի եղբոր որդին

Սեպտեմբեր 18,2012 13:55

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օրի 34 (Հանցափորձ) և 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանությունը անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործնեության կամ հասարակական պարտքի կատարման հետ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով:

Այս տարվա հուլիսի 22-ին Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որտեղ պարզվել է, որ Մասիսի հրշեջ փրկարարաները մարել են գրեթե ամբողջովին այրված «Մերսեդես» մակնիշի 71 QO 007 «Սուզուկի» մակինիշի 18 UO 897 և մեկ այլ «Մերսեդես» մակնիշի 71 TT 071 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 14-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Արարատի մարզային վարչություն են բերման ենթարկում Մասիսի 3-րդ փողոցի բնակիչ, նախկինում դատված 25-ամյա Սամվել Բուդուրյանին և Մասիսի բնակիչ 24-ամյա Կարապետ Հակոբյանին:

Արդեն ոստիկանությունում Ս. Բուդուրյանը խոստովանում է, որ նշված ավտոմեքենաները հրկիզվել և պայթեցվել է իր կողմից: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ պայթուցիկի միջոցով է տեղի ունեցել այդ ամենը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ավագ քննիչ Գրիգոր Մնոյանի որոշմամբ` Ս.Բուդուրյանը ձերբակալվել է, իսկ Կ. Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը:

Մասիսում ֆոտոլրագրողին պատմել են, որ Կ.Հակոբյանը Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանի եղբոր` Գրիշայի որդին է, իսկ Կարենի եղբայրը աշխատում է Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` որպես օպեր լիազոր և նույնիսկ կան տեղեկություններ, որ երբ Մասիսի ոստիկանները ցանկացել են բացահայտել հանցագործությունը և պետք է տաք հետքերով ձերբակալեին նշված անձանց, Ոստիկանության Մասիսի բաժնից ինֆորմացիայի արտահոսք է եղել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

https://shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930