Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ստորին ծնոտի կտրած-պատռած վերք, աջ սրունքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 ծնված Զավեն Բ.-ն և հայտնել, որ Թալինի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է (պատկանելությունը պարզվում է) շրջվել Թալինի ճանապարհին, ինչի հետևանքով Զավեն Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն