Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկի որդու ընկերները 1 միլիոն գրավի դիմաց ազատ են արձակվել

Սեպտեմբեր 18,2012 13:23

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ն եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ն դատարանի որոշմաբ գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության Արմավիրի բաժնից: Յուրաքանչյուրի դիմաց վճարվել է 500 հազար դրամ: Նրանք ազատ են արձակվել սեպտեմբերի 15-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն, Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը հրավիրվել է Ոստիկանության Արմավիրի բաժին: Ըստ NEWS.am-ի աղբյուրի, Մակար Պետրոսյանին հարցաքննել են նախօրեին Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծի գործով եւ բաց թողել:

NEWS.am-ը գրել էր նաեւ, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ եւ ձախ վերին եւ ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մելիքյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք  վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ պատճառել վնասվածքներ: Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձերբակալել էր 30-ամյա ոմն Կարլեն Ե.-ին եւ 32-ամյա Զոհրաբ Ե.-ին: Սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ, ծեծը կազմակերպել էր հենց Մակար Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930