Մադըր Ջոնս հանդեսը տեսանյութ է հրապարակել, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին մասնավոր զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանին: Տեսանյութը գաղտնի է նկարահանվել և հանդեսն այն ձեռք է բերել գաղտնի աղբյուրից:
«Ես արտակարգ պատրաստվածությամբ հիանալի թիմ ունեմ, բարձր մակարդակի խորհրդատուներ ունեմ: Նրանցից ոմանք աշխարհով մեկ ընտրաշավներ են կազմակերպել: Նրանք ընտրարշավներ են կազմակերպել Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում: Այսինքն, նրանք աշխատում էին Բիբի (Բենյամին) Նեթանյահուի ընտրաշավի համար: Նրանք կազմակերպում էին այս ընտրաշավները ու տեսնում, թե որ գովազդներն ու գործընթացներն են ամենարդյունավետը ստացվում: Այնպես որ մենք գաղափար ունենք, թե ինչպես կազմակերպենք մեր ընտրարշավը: Ես կարող էի ձեզ ասել, թե ինչպես, բայց ստիպված կլինեմ հետո սպանել ձեզ»:
Տեսանյութում Ռոմնին նաև հեգնում է Օբամայի ընտրողներին, ասելով թե նա 47% ընտրող ունի և այդ մարդիկ հարկերից խուսափողներն են:
Կարդացեք նաև