Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետների` բողոքի ալիքը Ռուսաստանում նվազել է

Սեպտեմբեր 18,2012 12:40

Ռուսաստան - «Միլիոնների երթը» մայրաքաղաք Մոսկվայում, 15-ը սեպտեմբերի, 2012թ.

Ընդդիմադիրները առաջ չեն քաշում նոր կարգախոսներ, չունեն հստակ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, ընդգծում են փորձագետները։

Ռուսաստանում ամփոփում են անցած շաբաթ օրը մայրաքաղաք Մոսկվայում եւ մյուս քաղաքներում կայացած «Միլիոնների երթը»։

Քաղաքագետները եւ դիտորդները փաստում են, որ բողոքի ալիքը Ռուսաստանում նվազել է, եւ արդեն մի քանի անգամ քիչ մարդ է մասնակցում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին եւ երթերին։

Ոստիկանության տվյալներով`  սեպտեմբերին 15-ին Մոսկվայում «Միլիոնների երթին» մասնակցել է 15-20 հազար մարդ, ընդդիմությունը խոսում է 150 հազար մասնակիցների մասին, իսկ դիտորդները նկատում են, որ նրանց թիվը չի գերազանցել 20-30 հազարը։

Փորձագետները համարում են, որ ընդդիմության ակտիվության նվազումը կանխատեսելի էր, քանի որ ընդդիմության առաջնորդները առաջ չեն քաշում նոր կարգախոսներ, չունեն հստակ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր։

Ընդդիմության ակտիվիստները պատրաստվում են Համակարգող խորհրդի ընտրություններին։

Սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիաները անցել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Տոմսկում, Նիժնի Նովգորոդում, Կալինինգրադում եւ ռուսաստանյան մի շարք այլ քաղաքներում։

Քաղաքագետ Մարկ Ուրնովը նկատում է, որ ընդդիմությանը այդպես էլ չի հաջողվել ներկայացնել հստակ կարգախոսներ անցած հանրահավաքին։

«Պետք են կոչեր, որ կմիավորեն ռուսաստանցիների մի լայն զանգվածի, պետք են ծրագրեր, հստակ փաստաթղթեր, որտեղ նշված պետք է լինի, թե ինչ պետք է անել իրավիճակը երկրում փոխելու համար», – ասում է քաղաքագետը։

Նշենք, որ վերջին բողոքի ակցիաներին բացի քաղաքական կարգախոսներից հնչել են նաեւ սոցիալական պահանջներ, եւ, օրինակ, Մոսկվայում կայացած երթին մասնակցել են նաեւ մանկավարժները, որոնք նախկինում համարվում էին Պուտինի աջակիցները։

Անցած ակցիաներին ռուսական ինտերնետում տրված գնահատականները ավելի շատ բացասական են, քան` դրական, եւ ակնհայտ է, որ ընդդիմադիր շարժումը Ռուսաստանում ճգնաժամ է ապրում։ Սրա հետ մեկտեղ, սակայն, գնալով նվազում է նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը, ինչի մասին վկայում են բոլոր հարցումները։

Ազա Բաբայան
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930