Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասի» գործով դատավարությունը հետաձգվեց

Սեպտեմբեր 18,2012 11:59

«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012 թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջով սկսված  դատավարությունը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի որոշմամբ՝ դատախազ Հովսեփ Սարգսյանի եւ ԱԱԾ-ի քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի բացակայության պատճառով:

Այն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Դատավորը ասօրվա նիստի ընթացքում արգելեց տեսագրումն ու ձայնագրումը, պատճառաբանելով, որ նախորդ անգամ Վ. Օսկանյանի գործով դատավարությունը պատշաճ կերպով չի լուսաբանվել։

«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայակուցիչ Արթուր Գրիգորյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդ նիստին միջնորդելու է վերանայել դատավորի այս որոշումը, հակառակ դեպքում իր մեջ դատավորի անկողմնակալության առումով կասկածներ կառաջանան։

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930