Գլենդել նյուզ փրես թերթը գրում է, որ հազարավոր ամերիկահայեր էին հավաքվել Վերդուգո զբոսայգում տոնելու իրենց հայրենի երկրի անկախությունը, որն արդեն 14-րդ անգամ է նշվում: Տոնակատարությանը առկա էր երաժշտություն, պարեր և, իհարկե, ուտելիք:
«Մենք վայելում ենք մեր պարերը, մեր արվեստագետների կատարումները, մեր հայտնի քյաբաբը, մեր հայկական պաղպաղակը ու մեր հայկական հայտնի թխվածքները», – Նոր սերունդ մշակութային միության անդամ Գագիկ Շահինյանի խոսքն է փոխանցում թերթը:
Թերթը նշում է` փառատոնը դարձել է միջոց, որ ամերիկահայերը շփվեն իրենց մշակույթով կամ ներկայացնեն այն ուրիշներին: