Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Վանքի ձոր» կոչվող տարածքում ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել են հին թոնիր: Այն ամբողջությամբ պահպանվել էր, սակայն, մատնված լինելով անուշադրության, ընթացքում թոնրի մի մասը կոտրվել է:
Տեղանքը ուսումնասիրելու նպատակով հարցուփորձ արեցի գյուղի տարեցներին. ոչ ոք չգիտեր թոնրի հավանական գոյության ու ժամանակաշրջանի մասին:
Տեղանքը ուսումնասիրելու նպատակով հարցուփորձ արեցի գյուղի տարեցներին. ոչ ոք չգիտեր թոնրի հավանական գոյության ու ժամանակաշրջանի մասին:
Բլրից 200-300 մետր հեռու կան խաչքարեր` հավանաբար գերեզմանաքարեր: Հնարավոր է, որ թոնիրը բացահայտի այդ տարածքի հնագույն բնակավայր լինելու փաստը:
Տարածքի անուշադրության մատնված լինելը վկայում է այն մասին, որ շինարարները չեն տեղեկացրել հնագետներին: Հավանական է, որ տարածքը պատմական մեծ արժեք ունի:
Հիշեցնենք, որ Աստղաձորը վերաբնակեցվել է 1828-1830 թ.թ., և գյուղի ավելի քան 180 տարվա պատմության մեջ չի հիշատակվում այդ տարածքի բնակեցվածության մասին:
Հասմիկ Մուշեղյան
Մարտունի ԻնֆոՏուն