Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում մահացավ Օրբելի փողոցի հայտնի ավտովթարի մեքենայի վարորդը

Սեպտեմբեր 18,2012 11:39

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` սեպտեմբերի 18-ին` առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, հիանդանոցում մահացավ սեպտեմբերի 9-ին Երևանի Օրբելի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեքենայի վարորդ` 17-ամյա Նորայր Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից սեպտեմբերի 9-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 9-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի Օրբելի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Գ. Շամշյանը հայտնում էր, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 17-ամյա Նորայր Խաչատրյանը, վարելով Արթուր Խալաթյանի անվամբ հաշվառված «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 15 ՍՏ 570 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցով ընթանալիս դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանած «Դաֆ» մակնիշի 19 ՍՍ 078 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որից հետո` մայթեզրի պատին:

Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Երևանի Էստոնական փողոցի 7-րդ շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 21 ա շենքի բնակիչ Սլավոնական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի ուսանող 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի թիվ 1 կլինիկական համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի Վարդանանց փողոցի 16/1 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցք 10 շենքի բնակիչ Ֆրանսիական համալսարանի մարքետինգի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկտորյա Ալոյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել էին:

Վիրավոր վարորդին և ուղևորներին վթարի վայրում առաջինը օգնություն էին ցուցաբերել անցորդները և Օրբելի փողոցի վրա գտնվող զինվորական զորամասի զինվորները, որից հետո դեպքի վայրում սկսել էին աշխատանքներ տանել փրկարարները և ոստիկանության աշխատակիցները:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ մահացածներից Գայանե Մարկոսյանը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրն էր:
Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930