Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը ստորագրություն է տվել չբացակայելու մասին

Սեպտեմբեր 18,2012 11:32

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։

Այսօր առաջին նիստն էր։ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դրան տիրանալու համար։ Նա տիրացել է այս գործով տուժող Գրիգոր Ղասաբյանի 508 հազար ՀՀ դրամին։ Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայալու մասին։

Դատական նիստը հետաձգվեց մեղադրողի դատարան չներկայանալու պատճառով, եւ այն նշանակվեց հոկտեմբերի 2-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930