Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման հարցը:
ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը: