Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա դրան «պարտք» են ասում

Սեպտեմբեր 18,2012 11:14

Շաբաթ օրը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ասել է. «Էական բարեփոխումներ պետք է լինեն պաշտպանության նախարարությունում, Սեյրան։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար պարտք ա վերցնում մատակարարից։ Ի՞նչ ա նշանակում՝ պարտք ա վերցնում մատակարարից, էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»։

Ակնհայտ է, որ խոսքը մոտ տասն օր առաջ պաշտոնանկ արված ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի մասին է։ Սակայն, Սերժ Աարգսյանը չի հստակեցնում, թե կոնկրետ որ ընկերությունից եւ որքան գումար է Փայտյանը վերցրել։ Ավելին, եթե ինչպես Սերժ Աարգսյանն է ասում՝ ««պարտք է» վերցրել, ապա ցանկացած կաշառք կարելի է ներկայացնել իբրեւ պարտք վերցնելու դեպք։ Ուստի, եթե Սերժ Սարգսյանն այսքան անկեղծացել է, ապա լավ կլինի՝ նաեւ հստակ ասի, թե ումից եւ որքան գումար է վերցրել եւ ինչու դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։

Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Փայտյանի պաշտոնանկությունը կապված է բանակի համար տավարի մսի գնումներում արձանագրված չարաշահումների հետ։ Իրականում, սակայն, վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի կարիքների համար ոչ թե կովի, այլ գոմեշի միս է գնում, եւ Սերժ Սարգսյանի մատնանշած խնդիրներն էլ այդ ապրանքի մատակարարման ընթացքում են ծագել։ Գոմեշի միս Հայաստան են ներկրում «Ալեքս Գրիգ», «Պարգեւ», «Արմեն-Համիկ եղբայրներ», «Սամ սեր Գրուպ» եւ «Ունիվերսամ Ավան» ընկերությունները։ Իսկ թե Սերժ Սարգսյանի մատնանշած «պարտքով» գումարը Արշալույս Փայտյանը, նշված ընկերություններից, որից է վերցրել, հայտնի կդառնա առաջիկայում:

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930