Լեհաստանը արգելել է Չեխիայից թունդ ալկոհոլային խմիչքների ներկրումը:
Լեհաստանում չեխական ալկոհոլից մահացել է 5 մարդ, թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Սլովակիայում:
Չեխիայում կեղծված ալկոհոլից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել է 20-ի, եւս 40 մարդ գտնվում է հիվանդանոցում։
Անցյալ շաբաթավերջին Չեխիայի իշխանությունները անորոշ ժամկետով արգելեցին երկրում 20 տոկոսից ավելի թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան