Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:
– Պարոն Սահակյան, ինչո՞ւ հասարակությունը ոչ միանշանակ ընդունեց շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը։ Ի՞նչ իմաստ ուներ, եթե ոչ նախընտրական, նախագահի դժգոհությունը կառավարության գործունեությունից այդ տոնով, հրապարակային արտահայտել։
Կարդացեք նաև
– Հինգ տարի է, ինչ միջոցառում լինում է, բոլորն ասում եև՝ նախընտրական շոու։ Մենք գտնում ենք, որ դա աշխատանքային էր, իհարկե, կարող էին շատ այլ կարծիքներ լինել։ Շատ արդյունավետ խորհրդակցություն է եղել, այդ մասին խոսում են ևաեւ նախարարները։
– Հակադարձողներն էլ ասում են, որ հինգ տարվա ընթացքում նման
խորհրդակցություններն անթիվ են եղել, փոխարենը համակարգային
փոփոխությունները նկատելի չեն, ի վերջո, դա էր զգացվում Սերժ
Սարգսյանի զայրույթից։
– Դե, չարախոսներն ամեն ինչը սեւ են տեսնում։ Մեզ չի նեղացնում
էդ փաստը, որ սեւ տեսնողներ էլ կան։ Մենք կարծում ենք, որ շատ
արդյունավետ խորհրդակցություն էր, եւ առավել լավ, որ հրապարակային էր։ Դա աշխատանքային էր, ամեն օր նույն պրոցեսներն են, նույն մոտեցումները, նույն անհաևդուրժողականությունը թերությունների նկատմամբ, ավելի ակտիվ աշխատանքի մոտեցում ձեւավորելու խնդիրներ ունենք։ Եվ չեմ կարծում, որ էնտեղ սենսացիաներ կան, եւ տարածված քննարկման նյութ պետք է դառնա։ Ոլորտ առ ոլորտ նման խորհրդակցություններ եղել են։
– Լավ, իսկ որքանո՞վ էր նպատակահարմար եթերով ցույց տալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նման տոնով խոսել գերատեսչությունների ղեկավարների հետ։ Եթե նախագահի նախատինքները, քննադատությունները եթերով ցույց չտային, նախարարները նրան չէի՞ն լսի։
– Դա ձեր մամուլի աշխատողներին ասեք, որովհետեւ եթերի տերը մենք չենք։ Լրագրողներն են այդպես ցանկացել լուսաբանել:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»