Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաճախ է պատահում, գեղեցկուհին սկսել է ձանձրանալ, ինչը համընկել է քրոջ՝ Քորթնիի, դեպրեսիայի հետ: Իրեն զբաղեցնելու եւ Քորթնիին այդ վիճակից հանելու նպատակով Քիմ Քարդաշյանը իր եւ քրոջ համար Մայամիում $ 6 միլիոնով առանձնատուն է գնել, որն ունի մեծ լողավազան, բազմաթիվ ննջասենյակներ, նորաձեւ կահույք, հսկայական այգի, սպա սրահ եւ այլ շքեղություններ: Քույրերը մտադրվել են միասին այնտեղ ապրել մի քանի ամիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ