Գորիսում մեկնարկել է շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որը մասնակիցների առումով բավականին ներկայացուցչական է:
Առաջնությունում հանդես են գալիս գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Լեւոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանը, Արթուր Չիբուխչյանը, Դավիթ Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, ինչպես նաեւ Սարգիս Մանուկյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Կարեն Հովհաննիսյանը: Շախմատիստներն արդեն մեկ տուր խաղացել են: Այսօր երկրորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ