Լրահոս
Օրվա լրահոսը

Ապտակ ու «ատկատ»

Սեպտեմբեր 18,2012 10:16

Վարդան Այվազյանի վերաբերյալ Նյու Յորքի դատարանի որոշումը փոքր-ինչ ստվերում մնաց Սերժ Սարգսյանի շաբաթօրյա խորհրդակցությունից հետո: Այդ խորհրդակցությունը հայկական մեդիայի առաջին տեղում է, մինչդեռ Վարդան Այվազյանի դեպքը իր հնչեղությամբ, ըստ էության, պակասը չէ և նույնիսկ ավելի կոնկրետ է: Բանն այն է, որ սա աննախադեպ վիճակ է, երբ հայաստանցի պաշտոնյա օլիգարխի մասով որոշում է կայացվում արտերկրի դատարանում, և նրա վրա դրվում է հսկայական գումար վճարելու պարտավորություն:

Խնդիրն այն է, որ ստեղծվում է նախադեպ, և հազիվ թե որևէ մեկը կասկածի, որ հայաստանցի գրեթե բոլոր պաշտոնյա օլիգարխների և ոչ պաշտոնյա օլիգարխների վերաբերյալ նմանատիպ բազմաթիվ որոշումներ կայացնելու հիմքեր կան, որոնք կարող են դատավճիռների վերածվել արտերկրի դատարաններում: Ըստ էության, մարդիկ, որոնք տնօրինում են Հայաստանի ազգային ու պետական հարստության մի հսկայական մասը կամ գրեթե ամբողջը, հայտնվում են աշխարհում պերսոնա նոն գրատա կարգավիճակում կամ կարող են հայտնվել: Այլ կերպ ասած՝ Վարդան Այվազյանի պարագան այն դեպքն է, երբ Հայաստանում հաստատված քրեաօլիգարիկ ռեժիմը սկսում է կորցնել իր լեգիտիմությունն այլևս նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Սա ինչ-որ առումով կարելի է նաև հայտնի «օրենքով գող»Պզոյի գործի տրամաբանական շարունակությունը համարել: Այդ հայտնի գործի առնչությամբ, որ ԱՄՆ-ում բացահայտեցին տեղի իրավապահները, շոշափվում էր նաև տեղեկություն, որ Պզոն կապեր է ունեցել Հայաստանի պաշտոնական շրջանակների հետ: Իհարկե, այստեղ խնդիրն այն չէ, որ այդ շրջանակներից է նաև Վարդան Այվազյանը: Կապն այստեղ, այսպես ասած, ֆիզիկական կամ պատճառահետևանքային չէ, այլ ընդհանուր տրամաբանության մեջ է, երբ ամերիկյան դատաիրավական համակարգը նախ բացահայտում է հանցավոր մի խումբ, որին նաև մեղադրում են հայաստանյան կառավարական շրջանակների հետ հարաբերություններ ունենալու մեջ, իսկ հետո նաև ամերիկյան դատաիրավական համակարգը արդեն կոնկրետ հայաստանյան կառավարական շրջանակների վերաբերյալ անվանական դատավճիռներ է կայացնում՝ ըստ էության, այստեղ դնելով տրամաբանական կապը, թե Հայաստանում այդ շրջանակները այնքան կոռումպացված են, որ բացարձակապես զարմանալի չէ նրանցից ոմանց կապ ունենալը միջազգային հանցագործ աշխարհի հետ: Սրանք ապտակներ են Հայաստանի Հանրապետությանը, ապտակներ, որ «ատկատներից» պակաս վտանգավոր չեն:

«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930