«Ճանաչված գիտնական և սոցիոլոգ, դոկտոր Իսմայիլ Բեշիքչիին շնորհվել է Հրանտ Դինքի անվան միջազգային չորրորդ մրցանակը՝ քրդերի, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման, ինչպես նաև Թուրքիայում միակուսակցության վերաբերյալ աշխատանքների համար»:
Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան մրցանակն առաջին անգամ է շնորհվել Բեշիքչիին:
«Հուրիեթ» թուրքական պարբերականի վկայությամբ, գիտնական և սոցիոլոգ Բեշիքչիի գրված 36 գրքերից 32-ն այժմ արգելված են Թուրքիայում:
«Բազում տարիներ նա եղել է Թուրքիայում ազգությամբ ոչ քուրդ միակ անձնավորությունը, որն իր ձայնը հստակ բարձրացրել էր՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների: Նրան երբեմն «ժամանակակից Թուրքիայում քրդագիտության հիմնադիր են անվանում», – գրում է պարբերականը՝ հավելելով. «Արարողության ընթացքում Բեշիքչին մեծ պատիվ է անվանել ժյուրիի կողմից կատարված ընտրությունը»,
Կարդացեք նաև
Այս տարի Հրանտ Դինքի անվան մրցանակի երկրորդ դափնեկիրն դարձել է Ռուսաստանի «Մեմորիալ» կազմակերպությունը, որը հիմնադրվել էր ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինծառայողների մայրերի կողմից: