«Հոլիվուդ թըդեյ» լրատվական հանդեսը գրում է Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ արվեստագետ Սոֆիա Գասպարյանի մասին, որն առավել հայտնի է իր սոցիալ-քաղաքական աշխատանքներով:
Չնայած Սոֆիան իրեն չի համարում ակտիվիստ, բայց նրա` չարիքի ձեռքերում անմեղների ոչնչացման նկարագրությունը դիտորդի հայացքն ուղղում է արվեստագետի սրտին և մտքին: Ակնհայտ է, որ նա տարված է էթնիկ տարհանմամբ, քաղաքացիական իրավունքների շարժումներով և հայոց ցեղասպանության թեմաներով: Իր տատի պատմությունից ոգեշնչված, որը վեց տարեկանում ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ընտանիքը, Սոֆիան իր «Ռեքվիեմ մոռացվածների համար» ցուցահանդեսը նվիրել է ցեղասպանության զոհերին:
Սոֆիան իր աշխատանքները հաճախ հանգանակում է տարբեր բարեգործական ծրագրերի:
Կարդացեք նաև