«Ռումինիա-ինսայդեր» թերթը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ից 23-ը Բուխարեստի Վիլեջ թանգարանում տեղի կունենա հայկական մշակույթի ցուցադրություն, որտեղ երաժշտությունն ու ավանդական պարերը միախառնված կլինեն լուսանկարների ցուցահանդեսով, կպատրաստվեն ձեռքի գործեր, կլինեն նկարչության և գրելու դասընթացներ, ծրագրի մեջ ներառված են նաև ֆիլմի նկարահանումներ:
Թերթը տեղեկացնում է, որ Ռումինիայի հայկական համայնքը հազարամյակների պատմություն ունի և տարածված է ամբողջ երկրով: Մոտ 5000 հայ է մնացել երկրում, որոնք չեն մոռանում իրենց պատմությունը, մշակույթը և ավանդույթները:
2012-ին նշվում է նաև Հաճկատար վանքի 500 ամյակը, որը Եվրոպայի հայ ուխտագնացների համար ամենակարևոր վայրերից է:
Թերթը նշում է նաև, որ Հայաստանը աշխարհի ամենահին երկրներից մեկն է, որը մինչև հիմա գոյություն ունի, ինչպես Եթովպիան և Եգիպտոսը, եւ որ հայերը առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն:
Կարդացեք նաև