2011 թվականին Իտալիայի արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կնքվել է տեխնիկական պայմանագիր, որի հիման վրա Հայաստանում իրականացվում է «Մշակութային զարգացման» ծրագիրը:
«Մշակութային զարգացման հայ-իտալական ծրագրի» լրատվական հարցերով պատասխանատու Լենա Գրիգորյանի խոսքով, ծրագիրը բաղկացած է հինգ մասերից: Առաջինը Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում վարպետության երկամյա դասընթացի անցկացումն է: Դրան մասնակցում են 30 հայ ուսանողներ: Դասախոսությունները կարդում են Իտալիայից ժամանած մասնագետները: Թեման հիմնականում վերաբերում է հուշարձանների վերականգնման խնդիրներին. «Ծրագրում ներկայացված են նաեւ որմնանկարների վերականգնման դասընթացներ` գործնական եւ տեսական մասերով, հնագիտական դասընթացներ, որի շրջանակներում հայ ուսանողների եւ իտալացի դասախոսների մասնակցությամբ ուսումնասիրման աշխատանքներ տեղի ունեցան, որը ավելի շատ ուսուցողական նպատակ էր հետապնդում: Հետագայում կլինեն կտավի եւ ապակու վերականգնման դասընթացներ»:
Ոսումնասիրություն է անցկացվում Նոր Նորք թաղամասում:
Միլանի պոլիտեխնիկի դասախոսներ Մարիա Կրիստինա Ջիանբրունոն իր գործընկերոջ` Ռաֆաելա Սիմոնելիի հետ այս ծրագրի շրջանակներում դասավանդում է քաղաքաշինական վերականգնում: Ասում է` Նորքը իրենց հետաքրքիր է թվացել, որովհետեւ այդտեղ կարելի է գտնել քաղաքաշինական հատվածի եւ շենքերի միջեւ եղած փոխհարաբերությունը: Նրանք ուսումնառության շրջանակներում փորձելու են առաջարկել վերականգնման ծրագիր պատմական կենտրոնի վերաբերյալ: «Նորքը որպես օրինակ ընտրելու առանձնահատկություններից մեկը նաեւ այն էր, որ չնայած քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելուն, առանձին կենտրոն է իրենից ներկայացնում: Այստեղ սկսել ենք աշխատել նախորդ մարտ ամսից եւ այդ ընթացքում ուսումնասիրություններ ենք կատարել, որոնք օգտակար կլինեն ուսումնառության թեմաների վրա աշխատելիս: Դեռ շարունակվում են աշխատանքները: Մեզ համար շատ անակնկալներ ու նոր բացահայտումներ եղան»,- ասում է Միլանի պոլիտեխնիկի դասախոս Ռաֆաելա Սիմոնելին:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ