Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի կազմակերպիչները՝ կառավարությանը. Տաղանդավոր սաքսոֆոնահարը բանակի խնդիր ունի

Սեպտեմբեր 17,2012 17:23

Սեպտեմբերի 24-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի դասական երաժշտության «Վերադարձի փառատոնը» եւ կձգվի մինչեւ հոկտեմբերի 24-ը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը,  երաժշտական այս բացառիկ իրադարձությունը հայրենիք վերադարձի յուրօրինակ կոչ է այլ երկրներում ստեղծագործող հայազգի երաժիշտներին:

«Իբրեւ երաժիշտ նախանձախնդրորեն վերաբերվելով հարցին, որոշեցինք թեկուզ ժամանակավոր՝ փառատոնի շրջանակներում վերադարձնել տաղանդավոր մեր երաժիշտներին ու ներկայացնել հայ ունկնդրին»,-նշեց տիկին Շահինյանը:

Մեր զրուցակիցները հիմնադրել են նաեւ «Ազգային պատկերասրահ» փառատոնը, որի շրջանակներում 2008-ին հանդես եկած «Ալիաջ» գերմանական կվինտետը ցնցել էր հայ հանդիսատեսին:

Մարիամ Շահինյանը Aravot.am-ին հայտնեց, որ սիրով կրկին կհրավիրեին ճանաչված կվինտետին, սակայն վերջինիս  հայազգի երաժիշտներից մեկը՝ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, բանակի խնդիր ունի:

«Տաղանդավոր երաժիշտը, որն իր շուրջն է համախմբել 4 այլ անվանի այլազգի երաժիշտների, այսօր շրջագայում է աշխարհով մեկ, համերգներով շլացնում ունկնդրին,  չի կարող գալ Հայաստան համերգների, թեեւ մեծ ցանկություն ու ծրագրեր ունի: Ուզում եմ խնդրել, որ մեր կառավարությունը նման երաժիշտների համար մի լուծում գտնի, ինչպես դա արվեց Սերգեյ Խաչատրյանի, Հրաչյա Ավանեսովի պարագայում: Ի դեպ,  Հրաչյայի հարցը հենց մենք բարձրացրինք, եւ նա հնարավորություն ունեցավ ներկա գտնվել «Վերադարձի փառատոնին»,- ասաց Մարիամ Շահինյանը: Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930