Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ապագա օրենսդիրները «նախագահ» բառի փոխարեն «նաղակա» են գրում, «համաձայն»-ն էլ «ծ»-ով են շարադրում

Սեպտեմբեր 17,2012 16:47

Aravot.am-ի  աղբյուրների փոխանցմամբ` Գյումրու նորընտիր ավագանու որոշ  անդամներ, որոնք  օրեր առաջ կռիվ էին տալիս  թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` պահանջելով վերահաշվարկ կատարել ու իրենց ըստ արժանվույն գնահատել, իրենց    անգրագիտությամբ ապշահար են արել հանձնաժողովականներին: Նրանցից մեկը հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին ուղղված դիմումում` «նախագահ» բառի մեջ միանգամից  3 տառասխալ է արել `գրելով  «նաղակա», իսկ մյուսները «սխալվել» են «համաձայն» բառը գրելիս, այն շարադրել են ծ-ով`«համածայն»: Մեկ այլ թեկնածու էլ «քանի որ» շաղկապը  գրել է այնպես, ինչպես արտասանում է` «քանի վոր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930