Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը կատարել է Հակոբ Մեղապարտի արձանի բացումը և օրհնել հայերին

Սեպտեմբեր 17,2012 16:40

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Լիբանան այցի ժամանակ հյուրընկալվել է նաև  Զմմառի կաթոլիկ պատրիարքական միաբանության Աստվածամոր վերափոխման վանքին, հայտնում է Aztag Daily-ն:

Բենեդիկտոս 16-րդը վանք է ժամանել Միջին Արևելքի կաթոլիկ պատրիարքների և իր պատվիրակության, հայ կաթոլիկ հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ:

Պապն օրհնել է հայ առաջին տպագրիչ, հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նոր արձանը, որը կառուցվել է Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով:

Հանդիպումն ավարտվել է կաթոլիկ քահանայապետի պատգամով և օրհնությամբ: Հռոմի պապը մասնավորապես ասել է. «Հակոբ վանականը՝ կոչված մեղապարտ, մեզ համար օրինակ է՝ աղոթքի, նյութական արժեքներից ձերբազատվելու և Քրիստոս Փրկչի հանդեպ հավատարմության:  Բարդուղիմեոս և Թադևոս առաքյալների, Սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ խնդրենք Տիրոջից, որ օրհնի հայ հասարակությունը»:

 

Թերթ.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել