Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս սիրտ գրավել. «Կինդեր» շոկոլադից մինչեւ Բենթլի

Սեպտեմբեր 17,2012 16:12

Հանդիպե՞լ եք Ձեր երազանքների տղամարդուն, նա հենց այն է, ով Ձեզ պե՞տք է, ու մտածում եք, որ փրկելու է Ձեզ այս աշխարհից ու տանի երազանքների աշխա՞րհ, ուրեմն սպասելու կարիք չկա. ժամանակն է գրավել նրա սիրտը: Իսկ թե ինչպես պետք է գրավել տղամարդու սիրտը, որ այն պատկանի միայն Ձեզ, կիմանաք միայն դուք, իսկ 20-ամյա Նինան երբեք չի մտածել այդ ուղղությամբ: «Կարծում եմ՝ ամեն ինչ անսպասելի է տեղի ունենում , ուղղակի աղջիկները պետք է միշտ հետևեն իրենց, թե՜ արտաքինը` մազերը, հագուստը և թե ներքինը, որը պետք է հարուստ լինի, ու պարզապես հետաքրքիր լինեն դիմացինի համար: Անհրաժեշտ չի լինի հատուկ փորձեր անել, հենց իրենք` տղաները, կցանկանան ծանոթանալ, սիրել ու հասնել իրենց սիրուն»,-ասում է Նինան:

«Տղաներին գրավելու համար պետք չէ տոննաներով շպար, քաղցր օծանելիք,- ասում է Օֆելյան,-այլ պետք է համեստություն ու գեղեցիկ ժպիտ. դա տղաներին ավելի է դուր գալիս»: Աղջիկը պետք է լինի առաքինի, կրքոտ, համեղ ուտեստներ պատրաստել իմանա, կարծում են շատերը, մեկն էլ ասում է. «Ինչի՞դ ա պետք գրավես, պետք լինի ինքը կգրավվի»:
Տղաներին փորձեցինք գրավել, իսկ աղջիկների՞ն: Աղջիկներին գրավելը շատ ավելի բարդ աշխատանք է, անգամ պարապմունքներ ու փորձեր են հարկավոր, աղջիկների սիրտը գրավելու տարբերականեր էլ ավելի բազմազան են` ամենապարզ խոսքերից մինչև Բենթլի. փաստում են տղաները: Ու դեռ հարց է առաջանում սիրտը «դարձա՞վ» տղայինը, թե՝ ոչ: 20-ամյա Ռիտան հումորով մոտեցավ հարցին ու անկեղծանալով պատասխանեց, թե իր սիրտը գրավելու համար «պատերազմ է» հարկավոր. «Ես հեշտ իմ սիրտը չեմ տա ոչ մեկին, եթե անգամ նա սպիտակ ձիով ասպետն է»: Արմենի մոտ այս հարցը հեշտությամբ լուծվեց, նա իր սիրած աղջկա սիրտը գրավեց «Կինդեր» շոկոլադով. «Չէի պատկերացնի, որ նա այդքան ուշադրություն կդարձնի փոքրիկ շոկոլադի ու իմ օրիգինալ լինելու վրա, որը դարձավ մի նոր սիրո սկիզբ»,- անկեղծանում է Արմենը: Իսկ նրա ընկերը` Տիգրանը, ներկայացնում է աղջկան գրավելու իր տարբերակը. «Մեքենայով բարձր երաժշտություն կմիացնեմ ու 8 անգամ կգնամ-կգամ սիրած աղջկա բակով: Երևի աղջիկը ուշադրություն է դարձնում բարձր երաժշտությանն ու անգամ 8 թվին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930