Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հունգարիային «պոդստավկա» արեցին

Սեպտեմբեր 17,2012 15:21

«Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը  առաջին մեղմ ազդանշանն էր, որով մեզ ասացին՝ տղերք, հետո ավելի բարդ է լինելու, սրանք դեռ ծաղիկներն են: Իհարկե մենք չընդունեցինք դա, բայց այդ ամենը մի քանի թատերական ներկայացում ցույց տալու սահմաններում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ըստ որի, Սաֆարովի  արտահանձնումը մեզ համար ճակատագրի կողմից «մեսիջ» էր, բայց այդ քայլը պլանավորված էր:

«Հունգարիային պարզապես  «պոդստավկա» արեցին, արդյունքում նա հայտնվեց անհեթեթ իրավիճակում: Եվրոպական բոլոր կառույցների գործողությունները բացարձակ թատերականացում են: Եվրախորհրդի այս կարգի արձագանքը նշանակում է, որ աշխարհը չի ուզում արձագանքել, դա իր համար գոյություն չունեցող փաստ  է, եւ նավթն ավելի կարեւոր է, քան սկզբունքները»,-նշեց Մանուչարյանը:

Իսկ ինչ վերաբերվում է պատերազմի հավանականությանը, ապա, ըստ նրա, այն զրո է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930