Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ոմանք ասացին, որ նախագահի այդ խոսակցությունը սթափեցնող էր»

Սեպտեմբեր 17,2012 14:53

 

«Ես ուրախ եմ, որ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսել ենք,դարձել է առավել քան արդիական, ապացուցելի եւ ընդունելի նաեւ այդ կողմի համար` քաղաքական մեծամասնության եւ իրենց առաջնորդի համար»,- ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:

Մեր հարցին` կարծում եք` չգիտեր, նոր էր իմանում եւ ընդունո՞ւմ, որ կառավարությունը լավ չի աշխատել, որ կարելի է բացասական գնահատական տալ` նա պատասխանեց, որ ինքը կոմպետենտ չէ ասել, թե ինչն է նախագահն իմացել, ինչը` ոչ. «Երեւի դա իր կողմից լիազորված անձանց է պետք հարցնել: Այդուհանդերձ, ես ուրախ եմ, որ այդ հարցն է’լ ավելի օրակարգային է դարձել կամ ընդհանրապես իրենց համար օրակարգային է դարձել: Ուզում եմ հույս հայտնել, որ այսուհետեւ այդ իրավիճակը կբերի կտրուկ, ռադիկալ բարեփոխումների առհասարակ այդ գործառույթներն իրականացնող անձանց շրջանակներում,որոնցից որ կախված է մարդկանց կյանքում, համենայնդեպս, մեր համար սպասված դրական փոփոխութունը: Վերջապես մենք դուրս կգանք զարգացման փուլ եւ ավելի մեծ թափ կտանք այդ ընթացքին»:

Մեր դիտարկմանը` այսինքն` Դուք չեք հավատո՞ւմ, որ դա նախընտրական շոու էր` նա պատասխանեց. «Ես ուզում եմ հավատալ, ցանկանում եմ հավատալ, որ դա իրոք կդառնա փոփոխության առաջին քայլը: Բայց ես զարմանում եմ, թե ինչպես ոմանք ասացին, որ նախագահի այդ խոսակցությունը սթափեցնող էր (նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին,- Հ.Ջ. ): Ես զարմանում եմ` մի՞թե սթափեցնող չի ամբողջ ժողովրդի խոսակցությունը, մի՞թե սթափեցնող չէր ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի առաջնորդի, խմբակցության մտահոգությունները, գնահատականները: Ոչ միայն մեր քաղաքական դաշտում, այդ գնահատականները անընդմեջ եղել են եւ միայն հիմա՞ դրանք դարձան սթափեցնող: Ինձ համար դա զարմանալի մոտեցում է»:

Մեր հարցին` երբ նախագահն ասում էր, որ «գլխից պիտի բռնենք մեծերին», այդ «մեծերն» էլի իրենք չե՞ն, իր թիմը չէ՞, ինչպե՞ս եք պատկերացնում` ո՞նց պիտի բռնեն «մեծերին»` պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Որ գլխից որ ուզում ես բռնել, որտեղից էլ ուզում ես բռնել, ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն ապրի լավ: Իսկ որպեսզի մեր ժողովուրդն ապրի լավ, պետական քաղաքականություն իրականացնող գործադիր մարմինները պետք է լինեն կոմպետենտ, պետք է լինեն պատասխանատու, պետք է ունենան սրտացավ վերաբերմունք: Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ սա կդառնա առաջին քայլը իրական փոփոխությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930