Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյանը` նախագահի խորհրդակցության մասին. «Կոռեկտություն էլ չկար, ի՞նչ է նշանակում Տիկո»

Սեպտեմբեր 17,2012 14:35

«Այդ խորհրդակցությունը հերթական շոու էր եւ ուրիշ ոչինչ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունն այսպես մեկնաբանեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նրա դիտարկմամբ` «Նախագահն ասում էր վարչապետին` ես 4 տարի է` ասում եմ այդ թերությունների մասին: Բա ինչո՞ւ, այդ քանի՞ անգամ, հարյուրմեկերորդ զգուշացո՞ւմն էր պետք, ինչ է: Առաջին, երկրորդ, երրորդ…չանելու դեպքում պատժում են, ազատում են պաշտոնից եւ այլն: 4 տարի շարունակ իրեն խաբում են, ինքն էլ զգուշացնում է: Ինքը լավ էլ տեղյակ է եւ ինքն էլ նույն ճահիճում է, ինչ այդ կառավարությունը»:

Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հորդորել էր, որ ԱԱԾ-ն եւ դատախազությունն այդ չարաշահումներով շատ լրջորեն զբաղվեն` ասելով` «Գլխից պիտի բռնենք «մեծերին»»: Այս առնչությամբ Գառնիկ Մարգարյանն ասաց. «Ո՞ւմ գլխից բռնեք, է: Այդ գլուխներն իր շրջապատն է, իր հենարանն է այդ օլիգարխ կոչվածները»:

Մեր հարցին` կարո՞ղ ենք ասել, որ սրանով նախընտրական քարոզչությունը սկսված է` պարոն Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, դա հերթական այն փոշին է` մեր միամիտ ժողովրդի աչքերին փչելու, որ գիտեք ինչ եմ անում, վարչապետին անգամ…Այնտեղ կոռեկտություն էլ չկար: Ինչ ուզում է լինի, այսօր այդ աթոռն է զբաղեցնում վարչապետը, ի՞նչ է նշանակում Տիկո: Էլեմենտար կոռեկտությունը չկար: Պետության մասին մտածելը սա հարցի մի կողմն է, բայց ինքն ուղղակի 4 տարի շատ լավ գիտի, որ տնտեսություն չկա, որ պետական գնումները ձեռք են բերվում շուկայականից բարձր գներով: Ինքը լավատեղյակ է: Հիմա սա շոու է, որ միամիտ ժողովրդի զանգվածին ասի, թե ես ուզում եմ երկիրը փրկել: Ո’չ, ինքը պետք է գնա: Պետք է գնա եւ պատասխան տա Մարտի 1-ի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930