Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ո՞վ չի կարող նախագահ աշխատել, որ…»

Սեպտեմբեր 17,2012 14:03

 «Նախագահի անձի, կերպարի առումով նշաձողն այնքան է իջեցվել, որ ՀԱԿ-ում շատ ավելի արժանավոր թեկնածուներ կան, քան երկրորդ եւ երրորդ նախագահներն են: Այսօր Հայաստանում որքան բնակչություն կա ընտրական տարիքի, այնքան էլ նախագահի թեկնածուներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուներին՝ ասաց ՀԱԿ անդամ,  «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը:

Մեր դիտարկմանը, որ օրերս իր նախկին կուսակիցը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարել էր, որ իրենց կուսակցությունում նախագահի առնվազն յոթ թեկնածուներ կան եւ դրանք նախկին գումարման խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամներն են, եթե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրվել, տիկին Թադեւոսյանն այսպես արձագանքեց. «Դա հենց իմ ասածի համատեքստից է: Եթե երկրորդ եւ երրորդ նախագահների անձերին ես նայում՝ իսկ ո՞վ չի կարող, որ, իսկ ո՞ւմ կրթությունը չի ներում, ո՞ւմ մարդկային, անձնական տվյալները թույլ չեն տա»:

Տիկին Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է պատրաստվում ՀԱԿ-ն ակտիվ հանրահավաքային պայքարը վերսկսել, քանի որ նախապես հայտարարվում էր, թե խորհրդարանական եւ հրապարակային պայքարը զուգահեռվելու է եւ կա հասարակության մի հատված, որը սպասում է դրան: «Այդ հարցը քաղխորհրդում մենք արդեն քննարկել ենք եւ առաջիկայում մեր մոտեցումների մասին կհայտարարենք: Հանրահավաքներ անպայման կլինեն, որովհետեւ առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ ինքնին ենթադրվում է, որ քարոզչությունը պետք է գնա ակտիվ հանրահավաքների ճանապարհով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930