Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի՞

Սեպտեմբեր 17,2012 13:24

 «Որեւէ առիթ բաց չենք թողնում մարտի 1-ի հանցագործներին պատասխանատվության կանչելու հարցը պահելու ե’ւ ներքին քաղաքական, ե’ւ միազգային օրակարգի մեջ : Չեմ էլ պատկերացնում` որեւէ մեկն ունի որեւէ հիմք նման բան ասելու»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով մարտի 1-ի զոհերի հարազատների այն պնդումներին, թե արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը:

«Դրա վերջին դրսեւորումներն էին մեր խմբակցության հարցը Հայաստան ժամանած Եվրամիության նախագահին, որից ստացել ենք գոհացուցիչ պատասխան, դրա վկայությունն է այն, որ մեր հայտարարություններում դրա մասին խոսել ենք, եւ դրա վկայությունն է նաեւ այն, որ մեզ համար առաջնային է մարտի 1-ի պատասխանատուների խնդիրը վերհանելու հետ կապված օրինագծի ստեղծումը: Այսինքն՝ մենք մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակավոր հանձնաժողով պետք է ստեղծենք ԱԺ-ում: Չեմ հասկանում, ինչ հիմք կարող է լինել նման բան ասելու համար»,- հավելեց պարոն Զուրաբյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930