Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ադրբեջանի հետ պատերազմը անխուսափելի է»

Սեպտեմբեր 17,2012 12:24

«Ռամիլ Սաֆարովի արատահանձնումը լուրջ լարվածություն առաջացրեց տարածաշրջանում: Նրանք շատ վաղուց էին պատրաստվել դրան»,- այսօր «Զարկերակ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Իր խոսքով, եթե խորը նայենք Ադրբեջանի կողմից իրականացրած այդ գործընթացներին, կարելի է ասել, որ նրանց կատարած այդ քայլը ելակետ դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների համար. «Ադրեջանը տարիներ շարունակ ձգտել է կոնֆլիկտների եւ տարածաշրջանում լարվածություն մտցնելուն: Զարմանալի չի լինի, եթե Սաֆարովին գտնեն կացնահարված եւ այդ մեղքը բարդեն հայերի վրա: Ալիեւի ծրագրերը մտածված են: Ալիեւը կլինի նախագահ այնքան ժամանակ, մինչեւ մեծանա կրտսեր Ալիեւը: Արդեն կարծիքներ են հնչել, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Քաղաքագետի համոզմամբ, այսքանից հետո, չի կարող բանակցային գործընթացը շարունակվել Ադրբեջանի հետ: Թեեւ արտաքին դիվանագիտությունն արդեն հայտարարել է, որ չի դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն, նրա պնդմամբ` պետք է նախապայմաններ դնել Ադրբեջանի առջեւ. «Առաջին հերթին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է ներկա լինի նաեւ Լեռնային Ղարաբաղը, երկրորդ` դիպուկահարների հեռացումը սահմանից եւ գյուղերի գնդակոծման դադարեցում»:
Արցախը ուշ թե շուտ Հայաստանի կազմում է լինելու` կարծում է Մելիք-Շահնազարյանը: Այն, որ պատերազմն անխուսափելի է, դա հաստատ է, իսկ թե երբ կլինի՝ քաղաքագետը դժվարանում է ասել, սակայն գիտի, որ այս պահին ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ էլ Հայաստանին չի սպառնում այդ վտանգը. «Հիմնվելով ռազմական փորձագետների կարծիքի վրա, Հայաստանը պատրաստ է պատերազմի»:
Այսօր Փարիզում սպասվում է նախագահներ Ալիեւ-Օլանդ հանդիպումը: Քաղաքագետը խոսեց նաեւ այդ մասին. «Երկու նախագահների խոսակցության հիմնական թեման լինելու են երկկողմ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկապես, Ալիեւին դժվար է լինելու Փարիզում: Թուրքիան մրցակցություն է սկսել Ֆրանսիայի դեմ, իսկ Ֆրանսիան Ադրբեջանին համարում է նրանց քաղաքականության շարունակողը: Նրանք խիստ արգելքներ կդնեն Ադրբեջանի առջեւ, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնեն»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930