«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ, ՀՀ նախագահի սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունն ու հանձնարարակաները կառավարության անդամներին ընտրություններից առաջ լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր: « Հենց շոուի ներսում, սցենարի մեջ սխալ կար, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինքը նշեց, որ Խաչիկյանի նկատմամբ լուրջ հանդիմանություն կա, բայց որեւէ լուծում այդ հարցին չի տրվել, նա գործից հանվել է ու դրանից հետո ոչ մի բան չկա: Եթե պետք է ասվեր, պետք է լավ օրինակ գտներ , որ ինչ-որ մեկը պատասխան է տվել իր արարքի համար»,- այսօր Հայելի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Կարապետյանը:
Նրա համոզմամբ, այդ հանդիպումը վկայում է նաեւ ընտրություններից առաջ կառավարությունում փոփոխություններ անելու ՀՀ նախագահի մտադրությունների մասին. «Որպեսզի ցույց տան, որ ինչ-որ բան եղել է: Եթե նմանատիպ բաներ լինեն, կլինեն մինչեւ տարեվերջ, մինչեւ փետրվարի 15-ը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ