Պարսից ծոցում ամերիկյան զինուժի գլխավորությամբ ընթանում են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 30 երկրների ռազմածովային ուժեր:
Ինչպես Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են ամերիկյան հրամանատարությունից, այս զորավարժությունները Պարսից ծոցի հատվածում երբեւէ տեղի ունեցած զորավարժություններից ամենամեծն են:
Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից իրականացվող զորավարժությունները ընթանում են Իրանի շուրջ չդադարող միջազգային լարվածության ֆոնին` կապված պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հետ:
Իրանը բազմիցս է հայտարարել, որ եթե հարձակման ենթարկվի, ապա կփորձի փակել Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին կապող Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհում տեղափոխվող նավթի շուրջ 40 տոկոսը:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան