«Դատախազությունը տեղեկացրել է, որ 08.08.2012թ.որոշում է կայացվել Վահե Ավետյանի սպանությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասը անջատելու մասին: Նրանց որոնում են:
Բանից պարզվում է՝ գործը խճճված է, ըստ որում հանցախմբի անդամներն անթիվ են, իսկ գործով պարզաբանված չէ նրանցից յուրաքանչյուրի կատարած գործողությունը եւ հատկապես, ով է Վահեին մահացու հարված հասցնողը:
Բացառված չէ, որ մահացու հարված հասցնողը ինքնությունը չպարզվածն է:
Իմիջիայլոց,համատեղ կատարված հանցագործության պարագայում յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է իր կատարած գործողության համար եւ պատասխանատվությունը կրում է անհատական բնույթ:
Բացի դրանից, առանց նախնական համաձայնության, խմբի դեպքում, խմբին փոքր-ինչ աջակցություն ցույց տվողները կամ օժանդակողը խմբի կազմի մեջ չի մտնում՝մասնակից չեն համարվում: Այս հարցերը հստակեցված չեն. հենց այնպես բոլորին մեղադրում են համատեղ դիտավորության եւ համատեղ անզգուշություն կատարելու համար»,-ասում է մոսկվաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանը:
«Հարսնաքարի» գործով նրա դիտարկումները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում