Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանին ԼՂՀ փոխվարչապետ նշանակելու առաջարկություն է արվել եւ նա համաձայնել է

Սեպտեմբեր 17,2012 11:27

ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր` ԼՂՀ  փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը: Նա նշեց, որ իրեն նման առաջարկ արվել է եւ ինքը տվել է իր համաձայնությունը: Արթուր Աղաբեկյանը նշեց, որ այդ աշխատանքը «իր սրտով է», բայց բազմաթիվ հարցեր են առաջանում: Իր ապագա աշխատանքի, անելիքների հետ կապված նախկին պատգամավորը առայժմ չցանկացավ կիսվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ  ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը կնշանակվի ԼՂՀ փոխվարչապետ, այս մասին հայտնել էր lragir.am-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում էր, որ հենց այդ պայամանավորվածության հետ էր կապված ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մի մասի տարoրինակ պահվածքը մինչեւ նախագահական ընտրությունները եւ հետո: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն, հակառակ շատ կուսակցականների պնդումների, սատարեց ոչ թե իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, այլ գործող նախագահ Բակո Սահակյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել