Նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի խիստ քննադատությունն` ուղղված կառավարության վերջին տարիների կատարած աշխատանքներին, դարձել է ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը:
Եթե շատերը դրական են գնահատում Սերժ Սարգսյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանին անխնա քննադատելը, վերլուծաբանների գնահատմամբ, նախագահն ուղղակի ընտրությունների նախաշեմին փորձում է ընտրողների վստահությունը շահելու քայլեր կատարել:
Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, քանի որ հասարակությունը գործող կառավարությունից տարիներ շարունակ դժգոհ է, նախագահ Սերժ Սարգսյանն քննադատությամբ «որոշ փոխզիջումների է գնում»:
«Սարգսյանը հասարակության հետ քննադատում է նույն կառավարությանը, ցույց տալու, որ իրեն էլ է մտահոգում դա, սակայն այդպես նա փորձում է շահել հասարակության ուշադրությունը: Այն ինչ կատարվում է կառավարությունում` կոռուպցիան, տնտեսական անհասկանալի քաղաքականությունը, նախագահն ասում է, որ ինքն էլ գոհ չէ:
Կարդացեք նաև
Ցույց է տալիս, որ 4 տարի է, ինչ սպասում է տեղաշարժերի, բայց դրանք չկան եւ հասարակությանն իր քննադատությունը ցույց տալով փորձում է եկող նախագահական ընտրությունների իր ակցիաները շահել»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ