«Անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ի շախմատի հավաքականին նման ընդունելության կարժանացնեին»,- գրում է Նյու Յորք Թայմս թերթի հրապարակման հեղինակը՝ անդրադառնալով Ստամբուլում տեղի ունեցած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակին: Հոդվածագիրը նշում է, որ արդեն տասնամյակներ է, ինչ Արևելյան Եվրոպան իշխում է շախմատում՝ դրա պատճառը համարելով, որ այդտեղ մարդիկ ավելի շատ են տարված շախմատով, ինչի ապացույցը Հայաստանի շախմատի հավաքականի տոնական ընդունելությունն էր երկրպագուների ու երկրի նախագահի կողմից.:
Հոդվածում նաև ասվում է՝ չնայած Հայաստանն ունի ընդամենը 3.3 միլիոն բնակչություն, բայց շախմատի նրա վարկանիշը աշխարհում վեցերորդն է, որին նոր հաջորդում է ԱՄՆ-ը: